ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Որքան էլ որ հայրենի Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու: Աջ ու ձախ խոսում են «ազատ շուկայի» մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումներ չեն գալիս Հայաստան: Իսկ ո՞վ կբերի, ներդրում կանի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի:
Ո՞վ է երաշխավորելու ներդրումները, որտեղ նույնիսկ պետության արտաքին անվտանգության հարցերը լուծված չեն, և բարձրագույն իշխանություններն ու քաղաքական համակարգը խոսում են հնարավոր նոր պատերազմական ռիսկերի մասին: Ո՞վ կվստահի իր ներդրումները մի կառավարության, որն արտաքին հարաբերություններում հայտնի է դարձել որպես անվստահելի, տեղից տեղ թռչող, դաշնակից ու գործընկեր երկրների հետ կայուն հարաբերություններ չունեցող: Ո՞վ է պատրաստ երկարաժամկետ ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարությունը չի կարողանում երաշխավորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը: Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, ով իր գործունեության ծրագրում գրված հիմնական դրույթներին հակառակ ու հակասող քաղաքականություն է իրականացնում: Խոշոր բիզնեսը և հատկապես արտաքին ներդրումները ցանկանացած պետության զգայուն ոլորտներից են: Չկա անվտանգություն, կայունություն, սոցիալական արդարություն, քաղաքական կանխատեսելիություն, արտահանման և ներկրման երաշխավորված քաղաքականություն՝ չի լինելու նաև ներդրումային գրավչություն: Թշնամանք ու հանրային պառակտում տարածող իշխանությունը ինչպե՞ս կարող է գրավչություն ապահովել արտաքին ներդրողների համար: Հայկական «ժողովրդավարության» փուչիկն այլևս գրավիչ չէ: Այն փչվել է միայն նրա համար, որպեսզի արտաքին խաղացողներն իրենց ռազմավարական ծրագրերն առաջ տանեն սեփական շահերի համար՝ բացահայտ կերպով օգտագործելով ՀՀ կառավարիչներին: Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապեսէ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հստակ երաշխիքների և վստահելի գործընկերային հարաբերությունների պարագայում:
Արտաքին բիզնեսի համար այսօրվա Հայաստանն օգտագործվել և օգտագործվում է որպես տրանզիտ, որից պետությունը որևէ մնայուն արժեք չի շահում, բացի ֆինանսական շրջանառությունից ստացված եկամուտներից: Դրանք էլ պարզ չէ, թե ո՞ր ոլորտների զարգացմանն են ծառայել կամ ծառայում»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32