Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 12 ամսով երկարաձգել անցյալ տարվանից ԵՄ-ում գործող արտակարգ միջոցառումները էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը: «Այսօր հանձնաժողովը ԵՄ Խորհրդին առաջարկել է երկարաձգել Եվրամիության համար մի շարք արտակարգ միջոցառումներ, որոնք սահմանվել Էին անցյալ տարի էներգետիկ ճգնաժամի լուծման համար»,-ասված է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում, որը հրապարակվել Է Բրյուսելում: «Չնայած ԵՄ-ի դիրքն այս տարի շատ ավելի լավն է, իսկ հակաճգնաժամային կառավարման գործիքներն ապացուցել են իրենց արդյունավետությունը շուկաների հանդարտեցման և կայուն մատակարարումների ապահովման գործում, ևս 12 ամսով երկարաձգումը լրացուցիչ երաշխիք կապահովի, քանի որ գլոբալ էներգետիկ շուկաները լարված են մնում»,-Եվրահանձնաժողովում բացատրում են այս նախաձեռնությունը:
Հաղորդվում է, որ երկարաձգման համար առաջարկվող միջոցառումները ներառում են, մասնավորապես, «համերաշխության դրույթը», որը պարունակում է հեղուկացված բնական գազի շուկայի թափանցիկության դրույթներ և սահմանում է դեֆիցիտի դեպքում համերաշխության դրսևորման կանոնները, «շուկայի շտկման մեխանիզմը» և արտակարգ կանոնակարգերը, որոնք կապված են վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի թույլտվությունների արագացման հետ: ԵՀ-ի առաջարկած արտակարգ միջոցառումների երկարաձգումը պահանջում է ԵՄ խորհրդի հաստատումը որակավորված մեծամասնության կողմից։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55