«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր կգնա 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստն անցնելու է դռնփակ, ներկա կլինեն միայն հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները, այսինքն՝ քննիչ հանձնաժողովի անդամները Բաբայանին իրենց ուզած հարցերը կտան, պատասխաններ կստանան, սակայն հանրության համար այդ ամենը մութ կմնա: Գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը, թերեւս, ՔՊ-ականների ամենասիրելի արցախցի գործիչն է, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտերիմն է, ուստի ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել նրան: Այսինքն՝ կարող ենք ասել, որ նրան քննիչ հանձնաժողով հրավիրելն ընդամենը ձեւական բնույթ է կրում: Ուշագրավ է, որ հանձնաժողովի ձեւավորվելուց հետո Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր դրա աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե հրաժարվում է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, քանի որ «խաղի կանոնները չեն պահպանվում»: Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել. Սամվել Բաբայանի համար այլեւս «խաղի կանոնների» հարց չկա, եւ արդեն որպես հրավիրյալ է գալիս քննիչ հանձնաժողով: Հավելենք նաեւ, որ դեկտեմբերի 3-ին արդեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը, ուստի Սամվել Բաբայանը կլինի վերջին հրավիրյալը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47