Նոյեմբերի 13-ից ուժի մեջ է մտել Տիգրան Ավինյանի այն որոշումը, համաձայն որի՝ 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն (Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց) կարող են մտնել երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը։ Ոստիկանությունն այս կարգը խախտողներին կտուգանի 5.000 դրամով: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Քաղաքապետարանն այս քայլին գնացել է Երևանի կենտրոնն, իբր, բեռնաթափելու և խցանումների դեմն առնելու համար, սակայն արդյունքը զրոյական է կամ ավելի վատը: Փոխարենը կան դժգոհություններ և՛ տնտեսվարողներից, և՛ վարորդներից, քանզի տնտեսվարողների համար հսկայական խնդիրներ են առաջացել, իսկ խցանումներն առնվազն չեն պակասել, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելացել են: Ասել է թե՝ քաղաքապետարանը հոնքը սարքելու փոխարեն աչքն է հանել: Այն, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է բեռնաթափել և խցանումների դեմն առնել, երկրորդ կարծիք չկա: Բայց դա համալիր լուծում է պահանջում: Ինչպես որ միայն ավտոբուսներ գնելով տրանսպորտային խնդիրը չի լուծվի, այնպես էլ բեռնատարների մուտքը Երևանի կենտրոն որոշակի ժամերի արգելելով խցանման հարցը չի լուծվի:
«Մայր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տնտեսվարողներից, որոնք հիմնավոր փաստարկներ են ներկայացնում ժամային սահմանափակումների ու հապճեպ կայացրած որոշման դեմ: Մեր դաշինքը նախընտրական փուլում խոսել է մայրաքաղաքում բեռնատարների ժամային կարգավորումների մասին, բայց մենք առաջարկում էինք նախ լուծել վերգետնյա ու ստորգետնյա ավտոկայանատեղիների խնդիրը, կարգավորել լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հարցերը, ապա նոր միայն անցնել խցանման դեմ իրականացվող մյուս միջոցառումներին: Բիզնես դաշտին պետք է տալ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան բեռնատար ավտոպարկերը թարմացնել: Ցանկացած նմանատիպ որոշում պետք է կայացնել տնտեսվարողների հետ քննարկումների ու ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Իսկ հիմա տուժում են առաքումներ իրականացնող տնտեսվարողները, բարձրանում է միավոր ապրանքի ինքնարժեքը, տուժում է սպառողը, խցանումներն էլ պակասելու փոխարեն ավելանում են: Մենք առաջարկում ենք՝ վերանայել ժամային սահմանափակումներ նախատեսող քաղաքապետարանի որոշումը՝ վերադառնալով մինչև նոյեմբերի 13-ը գործող կարգին կամ կրճատել ժամային սահմանափակումները (օրինակ՝ թույլ տալ բեռնատարներին Կենտրոնի նշյալ փողոցներ մուտք գործել նաև ժամը 12:00-ից մինչև 16:00), մինչև շահագրգիռ կողմերի հետ քննարկումներով օպտիմալ որոշում կայացնելը, չեղարկել ոստիկանության կողմից կիրառված վարչական տուգանքները բեռնատարների վարորդների նկատմամբ:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32