«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ հրավիրվել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով: Հիշեցնենք, որ նույն Քննիչ հանձնաժողովի ձեւավորման սկզբնական փուլում Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր հանձնաժողովի աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե խաղի կանոնները չեն պահպանվում հանձնաժողովում, ու ինքն այլեւս չի մասնակցելու դրա աշխատանքներին: «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»,- ասել էր նա: Այսօր արդեն փաստացի իրավիճակ է փոխվել, ու Սամվել Բաբայանը հրավիրյալի կարգավիճակով գալիս է հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է Սամվել Բաբայանից՝ ինչ է արդյոք փոխվել հիմա, որ համաձայնել է նորից գալ հանձնաժողով, արդյոք հիմա խաղի կանոնները պահպանվում են: «Փոխվել է այն՝ ընդդիմությունն ասել է՝ Սամվել Բաբայանը հանձնաժողովում չպետք է լինի որպես անդամ, այլ պետք է պատասխան տա իր արածների համար: Ինձ հրավիրել են, ես էլ եկել եմ: Ես հանձնաժողովի անդամ չեմ, պատասխանատու չեմ, չգիտեմ՝ պահպանվում է, թե ոչ»,-ասաց Բաբայանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55