2023 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 38 միլիարդ 314 միլիոն դրամ: Նոյեմբերի համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 3 միլիարդ 574 միլիոն դրամով, կատարողականը կազմել է 110,2 տոկոս: 2022 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ 8 միլիարդ 373 միլիոն դրամով ավելի է հավաքագրվել: Այդ մասին Երևանի քաղաքապետարան գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ այս թվերը ևս մեկ առիթ են՝ անդրադառնալու Երևանի բյուջեին:
«Երևան քաղաքի բյուջեն իրապես թերհամալրված է և թերհամալրված է տասնամյակներով, և խոսքը միայն Երևան քաղաքի մասին չէ, այլ խոսքը ՀՀ-ի բոլոր քաղաքների մասին է, որոնք տասնամյակներով բյուջեի հետ կապված որոշակի խնդիրներ են ունեցել, և այս խնդիրները պետք է լուծվեն և պետք է լուծվեն ֆունդամենտալ կերպով»,- ասաց Ավինյանը: Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ առաջարկվող լուծումները կան, և որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսների նախարարության հետ, որպեսզի փետրվարին ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ խորքային քննարկումներ արվեն: «Այդ քննարկումները վստահաբար պետք է բերեն նրան, որ Երևան քաղաքը, և ոչ միայն Երևան քաղաքը, այլև ՀՀ բոլոր մնացած խոշորացված համայնքները պետք է ունենան միջոցներ, որպեսզի իրենց ենթակառուցվածքները կարողանան պահպանել, ոչ թե մաշեցնել: Եվ ես վստահ եմ, որ սա է այն ճանապարհը, որ ՀՀ բոլոր քաղաքներն ինտենսիվ կառուցապատման կանցնեն, և չենք տա տեղային լուծումներ, այլ կունենանք ինստիտուցիոնալ վերջնական համակարգ»,- ասաց նա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55