«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչի՞ մասին էր ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա ճառը՝ ԱԺ ամբիոնից: Նկատի ունենք նրա ելույթի հատկապես դատ-դատաստանին, դատարաններին, դատավարությունների ձգձգումներին վերաբերող հատվածը, որը փաստացի կառավարության նիստերից մեկում սկանդալային հրահանգ-ելույթի շարունակությունն էր: Մեծ հաշվով, դա գրեթե անսքող, այսինքն՝ վատ քողարկված, տո՛, կոնկրետ հատվածներում ոչ էլ քողարկված հրահանգ էր առ դատավորները: Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն դուր է գալիս այն հանգամանքը, որ ինքը, չունենալով դրա իրավունքը, չարաշահելով զբաղեցրած պաշտոնը, հրահանգներ է իջեցնում դատական համակարգին, դատավորներին, թե ինչն ինչպես անեն, ում դատեն, ում չդատեն, ինչ արագությամբ դատեն, ինչպիսի դատավճիռներ կայացնեն: Օրինակ՝ նա ասում է, ավելի ճիշտ, կներեք, մուննաթ է գալիս, թե՝«աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»: Չէ, հասկանում ենք, որ այդ դիսոնանսը հասարակության շրջանում չէ, այլ ինքն է նեղվում, որ իր իսկ հրահանգով ու իրեն դուր գալու համար արված այդ «աղմուկ-աղաղակով ձերբակալությունները», այդ «մասկի շոուները», այդ «ասֆալտին փռելը», այդ ամենը հատուկ նկարելն ու տարածելը կարճաժամկետ էֆեկտ են ունենում, և հասարակությունը արագ տեսնում է, թե ինչ փուչիկ գործերի հետ գործ ունենք: Մի խոսքով, պարզ է, թե ինչ էր երեկ ուզում ասել Փաշինյանը, գործնականում դատավորների վրա ճնշում էր գործադրում, թե՝ «արագ-արագ դատեք, միայն մեղադրական դատավճիռներ ընդունեք, ոչ մեկին կալանքից բաց մի թողեք»: Դե, բանտաոստիկանական ռեժիմ է, ուրիշ ինչ պիտի անեին: Մնում է, որ եժովյան «տրոյկաներ» ներդնեն: Հա, երեկ Փաշինյանը նաև իր իշխանության ոչ վաղուցվա փառահեղ անցյալն էր հիշել: Ասաց, թե՝ 2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակել էին... «արդարադատության դռները բացելու համար»: Սա ասում է մի վարչապետ, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող մարդ է մահացել, դատարանի դահլիճում շինծու գործով մեղադրվող է մահացել, կամ նրան հասցրել են մահվան: Սա ասում է մի վարչապետ, որի պաշտոնավարման շրջանում «նորմա» են դարձել կամայական կալանավորումները, կալանքով խոշտանգելը, վատառողջ մարդկանց նպատակային կերպով բանտային պայմաններում պահելը... Իսկ ինչ վերաբերում է 2019-ին դատարանների շրջափակմանը, ապա դա ոչ թե «արդարադատության դռները բացելու» ակցիա էր, այլ դատական համակարգը գործադիր իշխանության կրնկի տակ կոխելու քաղաքական ակտ: Դա իշխանության թևերից մեկը զավթելու, ըստ էության, իշխանազավթում իրականացնելու նպատակ հետապնդող վայրագ գործողություն էր՝ իր հետագա ծանր դրսևորումներով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55