Դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում էջմիածին բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է էջմիածին քաղաքի «Հայաթ» ռեստորանային համալիր, որի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկնաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Վ. Հ.-ն է, ով էջմիածին քաղաքի Մաշտոցի խճուղում գտնվող կաթի գործարանում՝ իր աշխատասենյակում, կյանքին վերջ տալու նպատակով իրեն պատկանող «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրացանից կրակել է իր կրծքավանդակի ուղղությամբ, ինչի պատճառով ստացել է վնասվածք, և տեղափոխվել հիվանդանոց: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հրացանը: Կայքի տեղեկություններով՝ Վ․ Հ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրեն:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47