Թուրքիան ձգտում է Հունաստանի հետ տարաձայնությունները լուծելու կառուցողական երկխոսության, բարիդրացիության և միջազգային իրավունքի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Աթենքում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ Անկարայի և Աթենքի մոտեցումների շուրջ։
«Մենք ձգտում ենք Էգեյան ծովը վերածել խաղաղության և համագործակցության ծովի»,- ընդգծել է Էրդողանը։ Նա անդրադարձել է նաեւ Կիպրոսի խնդրի լուծման հեռանկարներին։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Կիպրոսի հարցի արդարացի, երկարաժամկետ և կայուն լուծումը՝ հիմնված կղզու իրողությունների վրա, օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և Հունաստանի միջև «չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել»։
Խոսելով Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ «Գազայի բնակիչների հավաքական պատիժը և 17 հազար անմեղ պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունը ցավեցնում է խիղճը»։ Կիրիակոս Միցոտակիսն իր հերթին նշել է, որ Թուրքիայի և Հունաստանի համար չափազանց կարևոր է պահպանել դրական հարաբերությունները և լուծում գտնել երկու երկրների միջև առկա խնդիրներին։ Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան և Հունաստանը, որպես երկու սահմանակից երկրներ, պետք է փոխգործակցեն։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03