«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդհանուր հայտարարի են եկել և այսօր տեղի կունենա բացառիկ կառուցողական հանդիպում: Ինչպես արդեն ArmLur.am-ը տեղեկացրել էր, ընդդիմությունը առաջադրել է Քաղծառայության նախկին ղեկավար Մանվել Բադալյանի թեկնածությունը ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում: Եւ այսօր իշխանական պատգամավորները դարձյալ դռնփակ ձևաչափով հանդիպում կունենան Բադալյանի հետ: Իհարկե, պարզ չէ՝ փակ հանդիպումը ինչ ընթացք կունենա, բայց այն, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հանդիպման առաջարկ է արել և իշխանությունն էլ համաձայնել է, արդեն աննախադեպ է՝ համենայնդեպս այս խորհրդարանի համար: Երեկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թեեւ «չարալեզ» անվանեց ընդդիմությանը՝ ակնարկելով որ ինչ-որ բաներ է լիզել և բազմիցս վիրավորեց իր խոսքում ընդդիմադիրներին՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ, բայց միաժամանակ հրապարակավ հայտնեց. (տեսանյութի 4:20 րոպեից կարող եք դիտել) «Այստեղ, ամբիոնին մոտիկանալուց քիչ առաջ ես խոսում էի իմ կոլեգա պարոն Սեյրան Օհանյանի հետ, ով ինձ առաջարկեց, որ քանի որ ընդդիմությունն է առաջադրում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամին, առաջարկեց, որ թեկնածուն հանդիպի մեր խմբակցության հետ մինչև Ազգային ժողովի նիստերը և քանի որ մենք ունենք այդ ավանդույթը, ես պարոն Օհանյանին ասացի՝ մեծ սիրով: Եւ վաղը (արդեն այսօր- խմբ.) ձեր թեկնածուն կհանդիպի ՔՊ խմբակցության հետ: Մենք կլսենք թեկնածուին, կքննարկենք, հետո կլսենք նաև էստեղ, և, եթե հավանություն տալու լինենք, բնականաբար, դա քվեարկությամբ կդրսևորվի»: Հայկ Կոնջորյանը խոսքի այս մասում ասաց, թե ինստիտուցիոնալ համերաշխությունը շատ կարևոր է: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-ին նույն Հայկ Կոնջորյանը Սեյրան Օհանյանի մասին ԱԺ ամբիոնից նետեց. «Դուք դաստիարակություն ստացել ե՞ք… պապանձվեք…սրիկան դուք եք… »։ Իսկ երեկ նույն Օհանյանին դիմում էր պարոնով՝ ասելով կոլեգա»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
11:05
10:45
10:26
10:13
10:02
09:52
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56