Իլհամ Ալիևի թիվ մեկ նպատակն է Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ վարել և ինչ-որ տեղ փակուղում հայտնված բանակցությունները տեղափոխել իր առաջարկած դաշտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ըստ Ռուստամյանի՝ հիմա Ադրբեջանը փորձում է մեղմել իր նկատմամբ ճնշումները:
«Երկրորդը, ես վստահ եմ, որ փորձում է ասել՝ ճիշտը երկկողմ բանակցություններն են: Սրանով Ալիևն ասում է՝ «տեսեք, որ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունքներ են լինում»: Սա կարող է տանել խաղաղության պայմանագրի ամբողջացմանն ու բանակցությունների տեղափոխմանը երկկողմ ձևաչափի դաշտ»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով՝ երկկողմ բանակցությունները վտանգավոր են։ «Լինելու է պարտվողի և հաղթողի խոսակցություն։ Երկրորդը, ի՞նչ է նշանակում երկկողմ ձևաչափով հարցեր լուծել, դա նշանակում է, որ հարց չի մնացել լուծելու: Ե՞րբ է առաջանում միջնորդների անհրաժեշտություն, երբ կողմերը ունենում են չհամաձայնեցված դիրքորոշումներ ու դրանց համապատասխանեցումը կատարվում է միջնորդների մասնակցությամբ: Նրանք տալիս են հնարավորություն, որ այն, ինչ արդեն ձեռք է բերվել, երաշխավորվի»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44