Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ՆԳՆ ՓԾ տնօրենի հանձնարարականով դեկտեմբերի 6-ին և 7-ին ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից անցկացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ուսումնավարժություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ են անցկացվել Տավուշի մարզի Բերքաբերի, Դեբեդավանի, Դիլիջանի Վ․ Անանյանի անվան թիվ 5, Բերդավանի, Այգեհովիտի և Վազաշենի միջնակարգ, Բերդի թիվ 3, Իծաքարի, Դեղձավանի հիմնական դպրոցներում, ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրում, ինչպես նաև «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ Դեղձավան բնակավայրի միջնակարգ դպրոցում և բնակիչների հետ: Արագածոտնի մարզի «Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոց» և «Աշնակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-երում անցկացվել են «Հրդեհշիջման, տարհանման և առաջին օգնության կազմակերպումն ուսումնական հաստատություններում» թեմայով գործնական պարապմունքներ, ինչպես նաև «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն՝ «Գեղարոտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում: Արմավիրի մարզի «Արմավիրի թիվ 9 դպրոց» և «Արմավիրի թիվ 3 դպրոց» ՊՈԱԿ-երում անցկացվել են «Երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունքներ: Կոտայքի մարզի «Աբովյանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Հրազդանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Եղվարդի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-երում, «Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել են դասախոսություններ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով: Երկրաշարժի դիմակայունությանն ու բնակչության պարտրաստվածությանն ուղղված միջառումները հնարավորություն են տալիս դեռ նախադպրոցական տարիքից նախապատրաստել երեխաներին, ինչպես նաև դպրոցականներին, մանկավարժներին, ողջ ազգաբնակչությանը՝ ինչպես դիմակայել երկրաշարժին, ինչ գործողություններ իրականացնել և ինչպես կանխարգելել վտանգավոր ազդեցությունները՝ բարձրացնելով պատրաստվածությունը և իրազեկվածությունը։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55