ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացած՝ Զբոսաշրջության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը էական բարեփոխում է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեագրել բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են զբոսաշրջության ոլորտի զարգացման առջև, ինչպես նաև իրացնել այն հնարավորությունները, որոնք տալիս է վերոնշյալ ոլորտը աշխարհում՝ մասնավորապես Հայաստանում:
«Ներկայումս Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային բնագավառի զարգացման ճանապարհին առկա են մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել: Դրանց շարքում առաջնային տեղ են զբաղեցնում ծառայությունների որակի բարելավումը, քաղաքացիների սպառողական իրավունքների լիակատար պաշտպանությունը, ոլորտում տվյալների և վիճակագրության բարելավման անհրաժեշտությունը»,- ասաց նախարարը: Նախագծերի փաթեթը նպատակ ունի հասցեագրել հետևյալ հարցերը՝ զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների հստակեցման և վերահսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով զբոսաշրջային ծառայություններ մատուցողների գործունեության որոշ տեսակներ դառնում են ծանուցման ենթակա, սահմանվում են հստակ չափանիշներ և պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում են զբոսաշրջային բնագավառում կարգավորման շրջանակը, Կառավարության և պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, զբոսաշրջային բնագավառում ներդրվում են զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրերի կնքում, երաշխիքների, այդ թվում՝ ֆինանսական երաշխիքների տրամադրում և այլն: Որակական չափանիշներն ապահովելու նպատակով ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, ներդրվում է զբոսաշրջային ավտոբուսներով ուղևորափոխադրողների որակավորման համակարգ, հստակեցվում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները և ապահովվում անհրաժեշտ մեխանիզմներ այդ կազմակերպությունների պատշաճ գործունեության համար: Պատասխանելով պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ զբոսավարների ոլորտում կարգավորման շրջանակին առնչվող հարցին՝ Քերոբյանը տեղեկացրեց, որ ներկայացված նախագծով զբոսավարի գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, և զբոսավարները պետք է որոշակի չափանիշներին համապատասխան ատեստավորումից հետո ստանան, ըստ էության, նաև լիցենզիա, որը ծանուցման ենթակա գործունեություն է:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55