«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Ենթադրվում էր, որ երեկ պետք է կայանար եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկվեին պատժի հարցերը: Ի վերջո, դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ էր կայացրել: Սակայն այն բանից հետո, երբ Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատարանին ներկայացրեցին պատիժը մեղմացնող հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը, հանրային մեղադրողը անակնկալ կերպով խնդրեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, թե պատժաչափի և խափանման միջոցի իր առաջարկի համար անհրաժեշտություն ունի մեղմացնող հանգամանքները ձևակերպող փաստաթղթերն ուսումնասիրել: «Փաստ» թերթի տեղեկություններով, դատախազի այս քայլն իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ դատախազությունը ցանկանում է նախ՝ նորից փոխել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը և նրան վերստին կալանավորել, ապա և այնպիսի վճիռ ստանալ դատարանում, որը թույլ կտա Ավետիք Չալաբյանին հնարավորինս երկար պահել անազատության մեջ: Սակայն, քանի որ ի սկզբանե գործը շատ թույլ է, ապացույցներն անբավարար են, մյուս կողմից՝ գործի ընթացքում Քրեական օրենսգիրք է փոխվել, որի արդյունքում տեղի է ունեցել Չալաբյանին մեղսագրվող արարքի մասնակի ապաքրեականացում, և այն հոդվածը, որով ի սկզբանե հարուցվել էր գործը, վերացվել է, իսկ առկա հոդվածը չի համապատասխանում: Ըստ այդմ, դատախազությունը խնդիր ունի՝ հասկանալու, թե ինչպես պետք է ձևակերպեն պատժի պահանջը, որ կարողանան Չալաբյանին ազատությունից զրկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հասկանալով, որ ոչինչ հնարավոր չէ անել օրենքի և օրինականության սահմաններում, դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ, դրա համար էլ երեկ դատը հետաձգելու միջնորդություն ներկայացվեց: Հավելենք, որ երեկ Ավետիք Չալաբյանն ասաց, որ քանզի դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ է տվել, անկախ նրանից, թե ինչ պատժամիջոց կորոշի, իրենք բոլոր դեպքերում դա բողոքարկելու են։ «Շարունակում ենք պնդել՝ որևէ մեղադրական դատավճիռ մենք չենք ընդունելու»,- ասաց Չալաբյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32