Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին համատեղ հայտարարությունը և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։
Ֆրանսիայի ԱԳՆ Հայտարարությունում ընդգծվում է, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ որպես դրական ազդանշան և երկու երկրների բարի կամքի դրսևորումները՝ մասնավորապես գերիների փոխանակման վերաբերյալ։
«Հուսով ենք, որ այս հայտարարությունները առաջին քայլն են բանտարկյալների, գերիների և անհետ կորածների իրավիճակի հարցի կարգավորման ուղղությամբ»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից, գրում է «Արմենպրես»-ը:
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից հավելել են՝ ինչպես բազմիցս ասել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը՝ չի կարող տևական խաղաղություն լինել՝ առանց միջազգային իրավունքը հարգելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների միջև սահմանների անխախտելիության։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել էին համատեղ հայտարարություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44