Իրանի Իսլամական խորհրդատվական խորհուրդը (խորհրդարան) հավանություն է տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի բովանդակությանը, որը վերաբերում է տեղեկատվական անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագրի մասին օրինագծին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացնում է IRNA-ն։
«Հիմք ընդունելով այս օրինագծի միասնական հոդվածը՝ հաստատվել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը՝ ներառյալ ներածություն, 9 հոդված, հավելվածը և փաստաթղթերի փոխանակման թույլատվությունը»,-ասված է հաղորդագրությունում։
Գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Իրանի խորհրդարանի բաց նիստում քննարկվել է Ազգային անվտանգության հանձնաժողովի զեկույցը Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության այս համաձայնագրի օրինագծի վերաբերյալ, որի ընդհանուր բովանդակությունը հաստատվել է 180 կողմ՝ 27 դեմ ձայներով։
Հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուիի խոսքով՝ երկու երկրների համագործակցությամբ օրինագիծը կարող է լուծումներ առաջարկել՝ հակազդելու պետությունների դեմ կիբերտարածությունում առաջացող սպառնալիքներին։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55