«Թաթոյան հիմնադրամը» Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով. Ադրբեջանը 9 ամսից ավելի շրջափակված պահեց մեր 120,000 հայրենակցի Արցախում, իսկ հետո էլ ենթարկեց զանգվածային ունեզրկման ու Հայրենիքից բռնի տեղահանման, զինված հարձակումներով զրկեց ապրելու իրավունքից, ենթարկեց ֆիզիկական ու հոգեկան անմարդկաին տառապանքների: Հետո սկսեց ամեն ինչ հերքել ու կեղծել: Այս ամենը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առաջ:
Չդադարող այս անարդարություններից քաղած գլխավոր դասը պետք է լինի գիտակցումը, որ մեր լավագույն պաշտպանը հենց մեր իսկ պետությունն է, պաշտոնյաների քաղաքական գերությունից զերծ ուժեղ պետությունը:
Պետության ներսում պետք է լինի հարգանք իրար նկատմամբ, համերաշխություն, պատասխանատվություն արարքների հանդեպ ու հավատ սեփական ուժերի նկատմամբ:
Պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով ու չընկրկել դժվարությունների առաջ` հանուն արժանապատիվ կյանքի և իրավունքի գերկայության երկիր ունենալու համար
Հենց այսպիսի պետականությամբ և արժեհամակարգով է, որ մարդը կլինի պաշտպանված սեփական երկրում՝ իրավունքի գերակայության հիմնարար երաշխիքներով»:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44