Ամերիկացի հումանիտար գործիչ և գործարար Քեյթ Ֆորբսն ընտրվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) նախագահ՝ չորս տարի ժամկետով։ Ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 11-ին Ժնևում Ֆեդերացիայի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստում։ Տեղեկանում ենք Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի տարածած մամուլի հաղորդագրությունից։ «Քեյթ Ֆորբսի ընտրությունը ԿԽՄԿ-ի նախագահի պաշտոնում պատմական պահ է, քանի որ նա դառնում է երկրորդ կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը․․․ Նրա ղեկավարության ներքո ուշադրության կենտրոնում լինելու է կլիմայի փոփոխության և միգրացիայի հրատապ խնդիրների լուծումը», - գրված է հաղորդագրությունում: «Ամբողջ աշխարհում համայնքները ականատես են լինում կլիմայի փոփոխության, աշխարհաքաղաքական լարվածության և առողջապահական արտակարգ իրավիճակների ազդեցությանը: Մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերները պահանջում են միաժամանակ մի քանի խնդիրների լուծում: Հիմա ժամանակն է հենվելու մեր հիմնարար սկզբունքների վրա՝ մեր առաքելությունն իրականացնելու և համայնքներն ավելի ուժեղ դարձնելու համար», - ասել է Ֆորբսը ընտրվելուց հետո: Ֆորբսը Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինեց իտալացի Ֆրանչեսկո Ռոկկային, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։ Ֆորբսը 72 տարեկան է։ Ծնվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում և ունի Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ցանցում աշխատելու ավելի քան 40 տարվա փորձ: Վերապատրաստված լինելով որպես աուդիտոր՝ Ֆորբսը եղել է ԿԽՄԿ խորհրդի անդամ վերջին 17 տարիների ընթացքում: Վերջերս նա գլխավորել է ֆեդերացիայի աուդիտի և ռիսկերի հանձնաժողովը։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01