Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց առաջ պետք է ունենալ այդ համաձայնության ապահովման երաշխիք: Խաչատրյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով մինչև այժմ Ադրբեջանի կողմից գերիներին չվերադարձնելուն՝ չնայած վերջին համատեղ հայտարարությանը:
Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո, խախտելով այդ համաձայնությունը, ապօրինաբար գերեվարել է հայ զինվորների՝ արհամարհելով տարբեր երկրների ղեկավարների, միջազգային կառույցների կոչերը:
«Դրանից բացի քաղաքական զիջում է պահանջում Հայաստանից: Եկեք ընդունենք, որ Ադրբեջանում այդ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի («COP29») անցկացումը բավականին մեծ քաղաքական դիվիդենտ է տալու Ադրբեջանին: Եվ դեռ դա ցույց է տալիս իբր բարեգթության ժեստ»,-ասաց պատգամավորը:
Խաչատրյանը շեշտեց, որ, չնայած պայմանավորվածությանը, Ադրբեջանն արդեն 7 օր է գերիներին չի վերադարձնում: «Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց առաջ պետք է լինի այդ համաձայնության ապահովման երաշխիք, երաշխիքների ինստիտուտ»,-ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը պահանջում է դեմ առ դեմ բանակցություններ, որպեսզի չլինի երաշխիք, որպեսզի կարողանա խոսքը ցանկացած ձևով շրջել:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց՝ բոլորի ցանկությունն է, որ բոլոր գերիները շուտափույթ հետ վերադարձվեն, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
«Իմ կարծիքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ժեստը կատարելու, որպեսզի խաղաղության փաստաթղթին երկու երկրների հարաբերությունների ձևավորման ընթացքին համապատասխան արագություն հաղորդվի»,-ասաց Օհանյանը:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55