Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը տուգանվել է 350,000 ֆունտ ստեռլինգով (440,000 դոլար)՝ 265 աֆղանցիների անձնական տվյալները բացահայտելու համար, որոնք փորձում էին փախչել թալիբներից, հայտնում է AFP-ն:
«Տվյալների այս ցավալի արտահոսքը վնասել էնրանց, ում մեր երկիրը այդքան շատ է պարտական», - ասել է գործակալության խոսնակ Ջոն Էդվարդսը: Սխալի պատճառով հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ աֆղան թարգմանիչների էլեկտրոնային հասցեները, որոնք կարող էին տեղափոխվել Մեծ Բրիտանիա, հայտնվել են ազատ հասանելիության դաշտում: Այս մասին առաջին անգամ հաղորդվել է 2021 թվականի սեպտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին Աֆղանստանը և խոցելի մարդկանց երկրից տարհանելու քաոսային փորձեր սկսվեցին: Բեն Ուոլեսը, ով այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր, ներողություն է խնդրել և ասել, որ մեկ պաշտոնյա հեռացվել է աշխատանքից: Մեծ Բրիտանիայի Աֆղանստանի տարհանման ծրագիրը լայնորեն քննադատվել է, և պատգամավորները կառավարությանը մեղադրել են «ղեկավարության, պլանավորման և նախապատրաստման համակարգված ձախողումների մեջ»: Իր վճռում Էդվարդսը նշել է, որ «խիստ դժվարին» պայմանները տեղում և արագ որոշումներ կայացնելը արդարացում չեն անձնական տեղեկությունները չպաշտպանելու համար: Տուծաժները «խոցելի էին հաշվեհարդարի համար և լուրջ վնասներ կրելու ռիսկի են ենթարկվել», - ավելացրել է նա: «Երբ մարդկանց համար ռիսկի և վնասի մակարդակը բարձրանում է, պետք է արձագանք լինի»: «Բացահայտված տեղեկատվությունը, եթե այն ընկներ թալիբների ձեռքը, կարող էր այդ մարդկանց կյանքին վտանգ սպառնալ», - հավելել է նա: Ստացողներից պահանջվել է ջնջել էլ. փոստը, փոխել էլփոստի հասցեն և ապահով ձևի միջոցով տեղեկացնել տեղափոխման թիմին իրենց նոր մանրամասների մասին: Հետաքննության ընթացքում ևս երկու տվյալների արտահոսք է հայտնաբերվել։ Երեք միջադեպերի արդյունքում ընդհանուր առմամբ տուժել է 265 մարդ։ Ի պատասխան՝ պաշտպանության նախարարությունը ընդունել է խախտման լրջությունը և ասել, որ վերանայել է իր ընթացակարգերը:
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03