Ժամանակակից իրականության մեջ հիմնականում գոյություն ունի պատերազմների 3 տարատեսակ` ռազմական, տնտեսական, ինֆորմացիոն: Այս տարատեսակները խիստ շաղկապված են միմյանց հետ և թե´ պայմանավորում են մեկը մյուսի հաջողությունը, և թե´ ընդհանուր պատերազմի ելքը: Այս առումով փաստ է այն, որ անհնար է պատերազմում հասնել հաղթանակի, երբ այս 3 ճակատներից որևէ մեկում դու զիջում ես, կամ ինչ որ բան այն չէ:
Ապրիլյան օրերին, մենք բոլորս ականատես եղանք, թե մեր զինվորները ինչպես անձնվիրաբար պաշտպանեցին մեր երկիրը: Մենք այդ մի քանի օրերի ընթացքում ունեցանք հարյուրավոր զոհեր և վիրավորներ, բայց յուրաքանչյուր հերոս գիտակցաբար գնաց հերոսացման ճանապարհով և իր գործը կյանքի և առողջության գնով կատարեց մինչև վերջ և մենք հաղթեցինք այդ փուլում:
Ինֆորմացիոն պատերազմում ևս մենք կարողացանք մեզ դրսևորել ինչպես որ հարկն է և չհաշված մի քանի դեպքեր, հիմնականում մենք պատերազմի այս ճակատում ևս մի գլուխ բարձր էինք թշնամուց:
Եվ հիմա հերթը պատերազմի տնտեսական հատվածինն է: Մենք ուղղակի իրավունք չունենք ձախողելու պատերազմի այս փուլը: Ապրիլյան օրերին մենք բոլորս էլ տեսանք, որ սահմանը պահող տղաները հիմնականում չքավոր, չունեվոր, հասարակ ընտանիքների երեխաներ էին և պատերազմի ռազմական բաղադրիչի բեռը, որտեղ հաղթանակը կերտվում էր կյանքի և արյան գնով, հասարակության հենց այդ հատվածի ուսերին էր: Եվ հիմա, երբ մարդիկ իրենց կյանքի ու արյան գնով հասան հաղթանակի ու պաշտպանեցին նաև այս երկրում ապրող օլիգարխներին և միլիարդատեր գործարարներին, նրանց և նրանց ունեցվածքը, գոնե հիմա պատերազմի տնտեսական բաղադրիչը վերջիններս պետք է վերցնեն իրենց ուսերին և նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ դա իր ուղղակի պարտականությունն է: Մեր երկրում և նաև երկրի սահմաններից դուրս, մենք այդքան օլիգարխներ, գործարարներ ունենք և մի՞թե նրանք չեն կարող միավորվել, մի՞թե նրանք չեն կարող գոնե այս անգամ վեր կանգնել իրենց նեղ-անձնական շահերից և մեր երկրի տնտեսությունը դուսր հանել այս ճահճից։ Կարծում եմ, որ մենք, մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունն այնպիսի վիճակի է հասել, որ մենք պարզապես ժամանակ կորցնելու և հապաղելու իրավունք չունենք, այլապես մեր զինվորի արյամբ ու կյանքով ընթացքի մեջ դրված հաղթական անիվը կսկսի անկասելիորեն ետ գլորվել ու իր հետ կտանի ամեն ինչ, թե´ այս պետությունը, թե´ այդ օլիգարխների միլիոնները և թե այն ամենը ինչը թանկ է մեզ ու նրանց համար:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55