«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քննչական կոմիտեի մշակած նախագիծը: Մասնավորաբար, առաջարկվում է փոփոխություններ կատարել վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի՝ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ: Որոշման թիվ 6 հավելվածի 8-րդ կետով սահմանված է Քննչական կոմիտեի հաստիքների առավելագույն քանակը, այն է՝ 1332: 2022 թ.-ի հունիսի 9-ի «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-156-Ն օրենքի կարգավորումների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը 2024 թ.-ի հունվարի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը տվյալ մարմնի կազմում և ամբողջ հաստիքներով, գործիքակազմով և գործառույթներով փոխանցվելու է Քննչական կոմիտեի համակարգ: Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ 2024 թ.-ի հունվարի 1-ից առնվազն մեկ ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայության ինքնավար պաշտոններ զբաղեցնելու առաջարկություն է ներկայացվում և համաձայնություն տված բոլոր անձինք ներառվում են Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում: 2024 թ.-ի հունվարի 1-ից հետո՝ տասնօրյա ժամկետում, Քննչական կոմիտեի նախագահը անհրաժեշտ փոփոխություններ է կատարում կոմիտեի կառուցվածքում, պաշտոնների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկի և հաստիքացուցակում, որից հետո ՔԿ-ի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք (ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին քննիչները) տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում են համապատասխան պաշտոնի: Այս նախագծով նախատեսվում է Քննչական կոմիտեի հաստիքների առավելագույն քանակը ավելացնել 47ով՝ 1332-ի փոխարեն սահմանելով 1379 հաստիք: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նշված փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքների կրճատման շնորհիվ կավելացվի Քննչական կոմիտեում հիմնական մասնագիտական կառուցվածքային (նախաքննություն իրականացնող) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթների շրջանակներում նախաքննության պատշաճ իրականացումը՝ Քննչական կոմիտեի գործառույթների ավելացման պայմաններում: Ակնկալում են, որ հաստիքների ավելացման շնորհիվ Քննչական կոմիտեում նախաքննության պատշաճ և արդյունավետ իրականացում տեղի կունենա: Նախագծի ընդունման դեպքում կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, իսկ ՔԿ նախագահը պետք է ընդունի կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ և լրացումներ նախատեսող հրամաններ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15