ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է.
«Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական այնպիսի կրախի առջև, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռևանշ: Այլապես` բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը (Սերժ Սարգսյանի թողած ինքնավստահ զարգացող երկրից վերածվել ենք բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այսուայնկողմ բախվող նավակի): Ընդհանուր առմամբ, աշխարհի շատ երկրներ են այսօր փնտրում անվտանգ և կայուն ապրելու բանաձևեր. նույնիսկ խոշոր, զարգացած ու մինչև ատամները զինված երկրները: «Ես իմ մի փոր հաց ունենամ, Նիկոլը երկրի հետ ինչ ուզում է, թող անի» բանաձևը` իմ տպավորությամբ շատերի սրտով չէ: Արցախի հանձնումից հետո, մարդկանց մեծ մասը հասկանում է ահագնացող վտանգի աստիճանը: Հասկանում է, որ «իշխանությունների» շնորհիվ կարող են կորցնել նաև եղածը` բախվելով էկզիստենցիալ նոր պրոբլեմների հետ: Միայն խաբեությամբ, աչքակապությամբ ու ակնհայտ անպատասխանատվությամբ` իշխանություն պահել չես կարող: Օտար երկրներից «ստացվող քաղցր» խոստումներով ու անմիտ ողջույններով` անվտանգություն չես կառուցի: Դրսից պաշտպանվածություն մուրալով` երբեք պաշտպանված չես լինի: Բռնաբարված ժողովրդավարությամբ ու ներքին թշնամանքով` քաղաքացիական հասարակություն չես ունենա: Աշխարհվ մեկ թափառող և պետություններ քայքայող կեղծ լիբերալիստական արժեքներով` ազգային պետություն չես ունենա: Կրթությունդ, մշակույթդ, հավատքդ, ազգային արժեքներդ` օտարների պատկերացումներին հարմարեցնելով` ապագա չես ունենա: Սփյուռքիդ լռեցնելով և պետությունից օտարելով` համազգային ներուժ չես ստեղծի: Արցախը դավադրաբար հանձնելով` հանգիստ ապագա չես ունենա... Այս իրավիճակից անշուշտ կան ելքեր, լուծումներ, իրական տեսլականներ, որոնք կյանքի են կոչվելու առանց ՔՊ-ի և նրանց սատելիտների: Հայ ժողովրդի համար ազգային զարթոնքը, եթե կուզեք` գաղափարական ռևանշը` արժանակատիվ և անվտանգ ապագայի միակ իրական երաշխիքն է»:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55