«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապօրինաբար առկայծող փարոսիկներ են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա: Ցանկում նշված էին ՀՀ դատախազ Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ինպես նաեւ ԱՄՆ, ՌԴ դեսպաններին սպասարկող մեքենաները: «Բոլոր պաշտոնյաների մեքենաները, որոնք կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ են կրում մեքենաների վրա, երթեւեկության մեջ առավելություն է տալիս երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ… Ես հիմա հրապարակավ ասում եմ՝ եթե այս հարցը մեկ շաբաթից չլուծվի, իմ մեքենայի վրա էլ եմ «միգալկա» դնելու, ու թող փորձեն ինձ կանգնացնեն»,-ասել էր Թորոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ինչպես է վերաբերվում պատգամավորի հնչեցրած հայտարարություններին եւ ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել այս ուղղությամբ: Ի պատասխան՝ մեզ տեղեկացրին. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի անվտանգությունը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներով ուղեկցումն ապահովում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուղեկցումը՝ նաեւ ավտոմեքենաների՝ փարոսիկներով կահավորվածության առումով, իրականացվում է՝ սահմանված կարգին համապատասխան»: Հավելենք, որ Արսեն Թորոսյանը իրավապահ մարմինների ղեկավարների նկատմամբ ունի ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, քանի որ քննություն է գնում իր կողմից ենթադրյալ չարաշահումների գործով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55