Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ֆրունզե Ավոյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ն ու մանրամասնում, որ Հ. Խաչատրյանն ապա առաջ է ընթացել և բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառին։ Վրաերթի ենթարկվածը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդին է, ում կյանքին վտանգ չի սպառնում։ Սննդի կետին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42