Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է shamshyan.com-ը։ Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Վիրավորը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել ու հիմա Վայքի բժշկական կենտրոնից նրան տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության ագային կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։ Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գ․ Հովակիմյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42