Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորանները (միակողմանի), Դիլիջանի թունելը, Չիվա և գյուղերից դեպի Տիգրանաշենի ոլորաններ, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ: Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշենի ոլորանները (բուք է), Արագածոտն-Ծիլքար-Ապարան(բուք է), Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Գեղարքունիքի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Ջերմուկ, Վայք, Սիսիան, Գորիս և Սարավան-Գորայք-«Զանգեր» (բուք է) ավտոճանապարհին տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
12:47
12:31
12:06
11:55
11:44
11:18
11:03
10:43
10:19
09:56
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02