Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
Արմեն Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նրան մեղադրել են ոստիկանին վիրավորելու, ով հետագայում մահացել է, և բանկոմատի կողոպուտի համար։ Նրա նկատմամբ դատավճիռ կայացրած դատավորները (2-րդ ատյանը այդ մեղադրանքների մասով արդարացրել էր նրան, սակայն 3-րդ ատյանը բեկանել է), և քննիչները, և մյուսները գիտեն, որ նա այդ դրվագներով անմեղ է։ Գիտեն նաև իրական կատարողներին։ Երբ Սիբիրի գուլագներից կրիմինալը տայգաներով, ձմռանը, փախչում էր, իրենց հետ վերցնում էին որևէ մեկին, ում ճամփին պետք է ուտեին, մինչև որևէ բնակավայր հասնեին։ Կամ, երբ ավազակային հարձակում է լինում, որևէ մեկին տանում են իրենց հետ, որ գլխավոր հանցագործությունները բարդեն իր վրա։ Արմեն Բիլյանին նույն դերն է հատկացվել։ Դա կրիմինալ միջավայրում է այդպես լինևմ, սակայն նման միջավայրում հայտնվել են դատավորներ, քննիչներ, ոստիկաններ և շատ-շատ ուրիշները։ Պարզ է, որ Բիլյանի դատավճիռը քաղաքական որոշում է։ Հիմա, սա ինչ է նշանակում մեզ բոլորիս համար։ Սա նշանակում է, որ մենք համակերպվում ենք այդ միջավայրին, որտեղ բացահայտորեն չկա արդարադատություն, որտեղ կրիմինալ օրենքներն են գործում։ Սա միայն Արմեն Բիլյանի և նրա նմանների դատավճիռը չէ, սա մեր ողջ հասարակության դատավճիռն է, որին մենք համակերպվել ենք։ Մենք գիշատիչ համակարգում ենք ապրում, որտեղ չկա խղճի նշույլներ։ Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք»։
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03