ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է իսպանական «Գլոբալ դեսառոյոս և ինխենիերիա» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության նախագահ Խավիեր Վալերո Արտոլան: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղիները, որոնց հիմք կհանդիսանա 2015 թվականին «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գլոբալ դեսառոյոս և ինխենիերիա» ԲԸ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Հանդիպման սկզբում հյուրերը գոհունակությամբ նշել են, որ համագործակցելով տեղական «Սպայկա» ընկերության հետ, արդեն ձեռնամուխ են եղել Հայաստանում կառուցել 5 հեկտար ջերմոցային տնտեսություն և դրա հարակից տարածքում հիմնել ինտենսիվ այգիներ:
«Ջերմոցային տնտեսությունների կառուցումն ու ինտենսիվ այգիների հիմնումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրներից են: Այս հարցում ձեր ընկերությունն ունի հարուստ փորձ, որը կարող է հաջողությամբ կիրառվել Հայաստանում` նպաստելով ոլորտի զարգացմանը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Պարոն Խավիեր Վալերո Արտոլան իր հերթին տեղեկացրել է, որ իսպանացի գործարարները մեծապես հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների իրականացմամբ և որպես Բիլբաո բանկի խորհրդի նախագահ նա պատրաստ է նաև քննարկել առանձին ծրագրերի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունը:
Իսպանական կողմը նաև իրատեսական է համարել համագործակցություն ծավալել անասնապահության, կաթի և մսի վերամշակման, ինչպես նաև ոռոգման կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը հավելել է, որ ելնելով հանրապետության մարզերի առանձնահատկություններից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է բոլոր մարզերի համար կազմել ներդրումային ծրագրեր, որոնք հետագայում կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին:
Հաշվի առնելով Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արդիականացման գործընթացը` նախարարն առաջարկել է ուսումնասիրել իսպանական բիզնեսի մասնակցությամբ գյուղտեխնիկայի սպասարկման կենտրոնների ստեղծման և ժամանակից սարքավորումներով համալրման հարցը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55