Forbes-ը կազմել է այն հիմնական բարեգործական նախագծերի ընտրանին, որոնց վրա գումար է ծախսել Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերար, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Ինչպես Forbes-ին հայտնել են Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA հիմնադրամից, նրա ընտանիքը և գործընկերները 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար են ներդրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և այլն: Բացի Հայաստանի տնտեսական զարգացման ներդրումներից, մոտ 430 միլիոն դոլար հատկացվել է կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառին (20 մլն դոլար), տարածաշրջանային զարգացմանը զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտներում նախագծերին (108 մլն դոլար), գիտության և տեխնիկայի, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին (13 միլիոն դոլար): Հրապարակման մեջ խոսվում էր Ռուբեն Վարդանյանի ամենախոշոր բարեգործական ծրագրերի՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի, Տաթևի վերածննդի, «Ավրորա» մրցանակի, արցախահայության օգնության, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի մասին։ 2022 թվականի աշնանը Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել Արցախ և 2022 թվականի նոյեմբերի 4-ից գլխավորել հանրապետության կառավարությունը։ 2023 թվականի փետրվարին այս պաշտոնից հրաժարականից հետո նա մնաց ապրելու Արցախում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները մեկ օր անց ընդունել են ռուսական խաղաղապահզորակազմի հրամանատարության հրադադարի առաջարկը։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Հրամանագրի համաձայն՝ լուծարվում են բոլոր պետական հիմնարկները, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի բնիկ հայ բնակչությունը, փախչելով Բաքվի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից, ստիպված լքել է հանրապետության տարածքը՝ ապաստան գտնելով Հայաստանում։ Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից մեկ շաբաթ անց Վարդանյանը փորձել է լքել հանրապետությունը, սակայն սահմանային անցակետում ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Ադրբեջանը նրան մեղադրում է «սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ»։
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02