Քիչ առաջ Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացավ Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպես Նիկոլայ Ղազարյանը, հաղորդում է Shamshyan.com-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 14-ին, Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Լեգենդար ֆուտբոլիստը թիվ 8-րդ հիվանդանոց էր տեղափոխվել սիրտ թոքային անբավարածության ախտորոշմամբ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նիկոլայ Անդրանիկի Ղազարյան (հունվարի 11, 1947, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ,(մարզիչ՝ Ա.Դուրգարյան), ձախ եզրային հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1965 թվականին հրավիրվել է Երևանի «Արարատ» (մարզիչ՝ Ա. Ֆալյան), որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մինչև 1976 թվականը։ 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971, 1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Անցկացրել է 295 խաղ, խփել՝ 67 գոլ։ Մրցելույթները ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, սովորել և ավարտել է Մոսկվայի մարզիչների բարձրագույն դպրոցը, եղել է «Արարատի» գլխավոր մարզիչը։ Աշխատել է ՀՍՍՀ Սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնում, որպես ավագ մարզիչ, բաժնի պետ, 1992 թվականի հունվարի 18-ից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ, ֆեդերացիայի առաջին նախագահ մինչև 1994 թվականը։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32