Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էշ Շեյխ եգիպտական զբոսաշրջային քաղաքի օդանավակայանի հսկողությունն ապահովում են ոստիկանությունը ու «Ֆալկոն» եգիպտական մասնավոր ընկերությունը, ընդ որում ստուգումների են ենթարկվում անխտիր բոլորը՝ այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Հարավային Սինայ նահանգի նահանգապետ Խալեդ Ֆոդան։
«Մենք հավատում ենք եւ մեր ոստիկանությանը, եւ այդ մասնավոր ընկերությանը։ Ոչ մեկի համար բացառություն չի արվում։ Նույնիսկ վարչապետն է համապատասխան զննում անցել»,- ասել է նա։
Ֆոդայի խոսքով բազմաթիվ օտարերկրյա ստուգումներն էլ իրենց հերթին են հաստատել, որ «քաղաքը անվտանգ է»։ «Եվ ես զբոսաշրջիկներին հավաստիացնում եմ, որ մենք ապահովում ենք մեր քաղաքի անվտանգությունը,ու նրանք կարող են անխռով վայելել իրենց հանգիստը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին տեղի էր ունեցել ռուսաստանյան ու խորհրդային պատմության մեջ խոշորագույն ավիավթարը ՝ «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 օդանավը, որը Շարմ էշ Շեյխից Սանկտ Պետերբուրգ էր թռչում, ջախջախվել էր Սինայի վրա։ Օդանավում գտնվող 217 ուղեւորները ու անձնակազմի յոթ անդամները զոհվել էին։ Դրանից հետո ռուսական օդանավերի թռիչքները Եգիպտոս դադարեցվել էին։ Եվրոպական ավիաընկերություններից շատերը նույնպես դադարեցրել էին թռիչքները դեպի Եգիպտոս։
Վթարի հետաքննությունը դեռ շարունակվում է։ Հիմնական վարկածն այն է, որ օդանավում պայթյուն է եղել։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55