Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց Հայաստանից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառել:
Խոսքը սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների արտահանման արգելքի մասին է: Նման արգելք կիրառվում է դեռեւս 2022-ից, որից հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականին միայն պողպատի ձուլագլանվածքների արտադրության ծավալը կազմել է ավելի քան 115.2 հազ. տոննա, ինչը 2020 թվականի նկատմամբ աճել է 8.4 անգամ, իսկ 2022թ․ այդ արտադրանքը կազմել է ավելի քան 119.6 հազ. տոննա, ինչը 2021թ.-ի նկատմամբ ավելի է 3.9 %-ով, իսկ պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրության ծավալները 2023թ. առաջին կիսամյակում աճել է շուրջ 56%-ով, կազմելով 52.2 հազ. տ.։ 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրության ծավալներն աճել է շուրջ 58%-ով, կազմելով 52.2 հազ. տ., իսկ շինարարական ամրանների արտադրությունը՝ 17.2%-ով, կազմելով 68.2հազ. տ.։ Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2023 թվականին կատարվել են ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ (այդ թվում՝ օտարերկրյա)։ Մասնավորապես՝ «Ասեդլ» ընկերությունը նախատեսում է արտադրել ալյումինե պրոֆիլներ, ինչը կնպաստի ներմուծման փոխարինմանը, ընդլայնվում է Չարենցավանի «Ձուլակենտրոն» և Երևանի «Էդմետ»ընկերությունների արտադրանքի տեսականին, ավելացվում են «Ասկե գրուպ» ընկերության հզորությունները, «Տաշիր գրուպ» ընկերության կողմից արտադրվում են էլ.լարեր, իսկ օգտագործելով այդ լարերը, նաև՝ տրանսֆորմատորներ։Ընկերության կողմից կառուցվում է նոր մետալուրգիական գործարան։ իրանական ներդրողների կողմից ընդլայնվում է Քարակերտի քարաձուլական գործարանի տեսականին, որի արդյունքում մետաղի ջարդոնից կարտադրվեն շինարարական ամրաններ և լարեր։ Ըստ մեր կանխատեսումների, վերը նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 65-70%-ով, հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47