Ազգային ժողովի հյուրընկալ պատերի ներքո մշտապես ներկայացվում են ինչպես հայտնի ստեղծագործողների, այնպես էլ երիտասարդների գործերը: Այս անգամ հերթը «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի ու առօրյա զբաղվածության կենտրոնի սաներինն էր: Ներկայացված ձեռքի աշխատանքները պատրաստված էին ամանորյա տրամադրությամբ եւ գույներով, հայտնում են ԱԺ լրատվականից: Դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ նախագահը զրուցել է կենտրոնի սաների հետ, ծանոթացել նրանց ձեռքի աշխատանքներին: Անմիջական եւ ջերմ զրույցի ավարտին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է երիտասարդներին գալիք Ամանորի կապակցությամբ: Այսպիսի միջոցառումներ պետք է առավել հաճախ կազմակերպվեն, դա կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակությանը լիարժեք ինտեգրմանը. նման համոզմունք են հայտնել ցուցահանդեսի մասնակիցները: Կենտրոնը գործում է 20 տարուց ավելի: Շահառուներին հարազատներից չօտարելու եւ ընտանիքի անդամների առօրյա հոգսերը հեշտացնելու նպատակով իրականացվում է հատուկ կարիքներ ունեցող անձանց ցերեկային խնամք: Կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանի խոսքով նման նախաձեռնությունները կարեւոր են, նպաստում են երիտասարդների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Ցուցադրված ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված հասույթի 50 տոկոսը կուղղվի հեղինակներին, իսկ մյուս մասը՝ նախաձեռնությանը՝ նյութեր ձեռք բերելու նպատակով:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44