ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի շրջանակում ընդունել է թիմի լեգենդար ֆուտբոլիստներին: ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել են Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Արկադի Հարությունյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ «Արարատ-73»-ի նշանակալի դերակատարումը:
«Դուք այնպիսի տոն ու բերկրանք եք նվիրել մեր ազգին, որ մինչև հիմա ձեր նվաճումը բոլոր ժամանակների ամենավառ հաղթանակներից մեկն է: «Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է, մեր սպորտի փառավոր ու պանծալի էջերից: Ձեր սխրանքը ոչ միայն չենք մոռացել, այլև շատ թանկ ենք գնահատում»,- նշել է Կարեն Գիլոյանը: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, նախատեսում էր կազմակերպել տոնական միջոցառում՝ «Արարատ-73»-ի հաղթանակների հոբելյանի առթիվ: Այն պետք է տեղի ունենար 2023 թվականի աշնանը, սակայն սեպտեմբերի 19-ի և դրան հաջորդած իրադարձությունների պատճառով տոնակատարությունները հետաձգվեցին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ միջոցառումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2024 թվականի առաջին կիսամյակում: Հիշեցնենք՝ 1973 թվականին «Արարատը» մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախատեսվում է նաև հրատարակել Հայկական սպորտի տարեգիրք, որում «Արարատ-73»-ն իր ուրույն տեղն անպայման ունենալու է: Հանդիպման ընթացքում լեգենդար ֆուտբոլիստները կիսվել են իրենց հուշերով, հետաքրքիր դրվագներ ներկայացրել իրենց մարզական անցյալից:
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44