Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն գնով փորձում է իրեն ենթարկեցնել քրդաբնակ Դիարբեքիրը, որը համարվում է, այսպես կոչված, «Քուրդիստանի» մայրաքաղաքը: Այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
«Էրդողանը քաղաքականություն մտնելու առաջին իսկ օրվանից երազել է Դիարբեքիրն իրեն ենթարկեցնելու մասին: Նա երազել է այս շրջանում ստանալ ձայների մեծամասնությունը: Սակայն Դիարբեքիրն ու Դիարբեքիրի ժողովուրդը միշտ նրա համար մղձավանջ են եղել»,- հայտարարել է Դեմիրթաշը:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քաշընաքին ձերբակալել են ՔԱԿ-ի դեմ իրականացվող գործողությունների ընթացքում: Քաղաքապետը մեղադրվում է քրդամետ քարոզչություն անելու և քուրդ զինյալներին ֆինանսավորելու համար:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44