ARM | RUS |

«Սպուտնիկ Արմենիա»-ի նկատմամբ ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել. ՀԺՄ

27.12.23 | 13:08

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը 30 օրով կասեցնելու վերաբերյալ։ Դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) որոշեց «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցնել 30 օրով։ Ընկերությունը նաև տուգանվել է՝ 500.000 դրամով։ Որպես կասեցման հիմք՝ նշվում են Արման Աբովյանի հեղինակած «Աբովյան թայմ» և Տիգրան Քեոսայանի «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումների ընթացքում հնչեցված մտքերը: Որքանով որ կարելի է դատել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հրապարակված պաշտոնական փաստաթղթերից, հարուցված վարչական վարույթների և դրանց արդյունքում կայացված որոշումների իրավական հիմք է հանդիսացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` արգելվում է օրենքով չթույլատրված արարքների կոչեր տարածելը։ Միաժամանակ պաշտոնական փաստաթղթերում հղում է կատարվում նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին, որոնք էլ սահմանում են հեռարձակողի պարտականությունը՝ հաղորդման շրջանակներում որևէ սխալ կամ ոչ հավաստի տվյալի առկայության դեպքում շտկել դրանք հաջորդ կամ հենց նույն հաղորդման շրջանակներում, ինչպես նաև իրազեկել ոչ հավաստի կամ անանուն աղբյուրներից ստացված տեղեկությունների վերաբերյալ։ Վերոգրյալի համատեքստում Հայաստանի ժուռնալիստների միությունը կարևոր է համարում հիշատակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ, համաձայն որի՝ վերջիններս օժտված են առավել լայն խոսքի ազատությամբ, քանի որ իրականացնում են տեղեկությունների ստացման, մշակման և ստացված տեղեկությունը հասարակությանն իրազեկելուն ուղղված գործողություններ։ Բնականաբար, լրատվամիջոցները պարտավորված չեն իրականացնելու բացառապես պաշտոնական տեղեկատվության հրապարակում, վերջիններս ունեն իրավասություն հավաքագրելու և տարածելու նաև այնպիսի տեղեկատվություն, որը հրապարակվում է այլ աղբյուրների կողմից։ Միանշանակ, լրատվական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ (լրագրող, մեկնաբան, հաղորդավար) իրավունք ունի նաև իրականացնելու սեփական վերլուծություններ և դրա հիման վրա հնչեցնել գնահատողական դատողություններ, որոնք որևէ կերպ չեն կարող հանգեցնել վերջինիս համար բացասական հետևանքների։ ՀՌՀ կողմից հրապարակված թվով երկու վարչական վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը և, մասնավորապես, դրանց շրջանակներում կայացված երկու որոշումներն էլ կառուցված են նույն իրավանորմերի հիման վրա՝ որոշակիորեն տարբերվող հիմնավորումներով։ Այսպես, օրինակ, «Աբովյան թայմ» հաղորդման շրջանակներում որպես խնդրահարույց արտահայտություն է դիտարկվել հետևյալը․ «․․․եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք»։ Նշյալ արտահայտությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից գնահատվել է՝ որպես հավաստիության բավարար աստիճան չունեցող տեղեկատվություն, որի վերաբերյալ հեռարձակողն իբրև թե պարտականություն է ունեցել համապատասխան իրազեկում իրականացնելու։ Նշյալ արտահայտությունը, նախևառաջ, կոնտեքստից կտրված և անգամ ամբողջական նախադասություն չենթադրող արտահայտություն է, որը, մեր կարծիքով, ներառված է լրագրողի գնահատողական դատողության դաշտում։ Եվ եթե Հանձնաժողովն իր ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության շրջանակներում իրականացներ ոչ թե նախադասության մեկ մասի, այլ ամբողջ մտքի ուսումնասիրություն, գուցե վերջինս հանգեր բոլորովին այլ հետևության, քանի որ հնչեցված դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան գնահատողական դատողություն, որը հիմնված է եղել հանրահայտ դիտարկվող և մեր հասարակության շրջանում լայնորեն տարածված որոշակի տեղեկությունների վրա։ Մինչդեռ Հանձնաժողովի կողմից այն դիտարկվել է՝ որպես փաստարկում, որի աղբյուրի պատշաճ բացահայտումը չի իրականացվել հեռարձակողի կողմից։ Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Աբովյան թայմ» հաղորդաշարի տվյալ թողարկման վերաբերյալ ՀՌՀ-ի կողմից վարչական վարույթի հարուցումն ու կրկնակի ստանդարտների ցցուն ցուցադրությունն այդ կառույցի կողմից: ՀՌՀ-ի մշտադիտարկման տիրույթում գտնվող բազմաթիվ պրոիշխանական մեդիաների ու անգամ Հանրային հեռուստաընկերության եթերում բազմաթիվ են այնպիսի եթերները, որոնք առավել խնդրահարույց են, քան տվյալ թողարկումը, բայց որոնց վերաբերյալ վարչական վարույթի շրջանակում կասեցման որոշում չի կայացրել, իսկ դրանցում շատ հաճախ են հնչեցվում բռնության կոչեր, կեղծ, չպարզված և չհաստատված տեղեկություններ ընդդիմադիր գործիչների և այլ անձանց վերաբերյալ։ Արդյո՞ք այս տարբերակված մոտեցումը և սահմանադրորեն ամրագրված հավասարության սկզբունքի խախտումը թույլատրելի կարող է դիտարկվել պետական մարմնի կողմից, որն ունի ուղղակի պարտականություն՝ հավասարություն և անկողմնակալություն ապահովելու սկզբունքի պահպանումը բացառապես բոլոր տեսալսողական մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ։ Ինչ վերաբերում է երկրորդ վարչական վարույթին՝ «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում Տ. Քեոսայանի կողմից արված արտահայտություններին, նախևառաջ, Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Տիգրան Քեոսայանի կողմից որևէ համատեքստում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստան աշխարհի ու հայկականության վերաբերյալ առհասարակ որևէ նվաստացուցիչ արտահայտության կիրառումը: Կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը կասկածի տակ դնող խոսույթով, բառապաշարով հանդես գալուց՝ հայաստանյան լրատվական որևէ ձևաչափով ու եթերով, անգամ, եթե դա արվում է քարոզչական նպատակներով: Սակայն պետք է նշել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ըստ օրենքի՝ հանդիսանալով ապաքաղաքական կառույց, որի գործառույթների մեջ է ներառված հեռուստատեսության և ռադիոյի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, լայնածավալ մեկնաբանության է ենթարկել Տիգրան Քեոսայանի կողմից արված արտահայտությունները, որոնք հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին։ Փաստացի, Փաշինյանին ուղղված արտահայտությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկել է՝ որպես հայ ժողովրդին ուղղված վիրավորանք։ Կարծում ենք, որ այս մոտեցումն առնվազն անհասկանալի է և չի բխում Հանձնաժողովի լիազորություններից այնքանով, որքանով որ Հանձնաժողովի գործառույթների մեջ ներառված չէ պետական պաշտոնյաներից որևէ մեկի պատվի և արժանապատվության պաշտպանությունը։ Ընդ որում, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված վերլուծությունները, որոնք, ընդհանուր առմամբ, կարող են ներառված լինել վիրավորանքի կամ զրպարտության դաշտում և պետք է քննարկման առարկա դառնային դատարանում, այլ ոչ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, դրվել են ռադիոյի հեռարձակման լիցենզիայի ժամանակավորապես կասեցման որոշման հիմնավորման հիմքում։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՌՀ կողմից մեջբերված իրավանորմերը կիրառելի չեն, երկու թողարկումներում էլ չթույլատրված արարքի կոչ կամ սխալ, ոչ հավաստի տվյալների հրապարակում չի եղել։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք գնահատողական արտահայտությունների հետ, որոնք լայն պաշտպանվածություն ունեն լրագրողական ազատությունների տեսանկյունից։ Կրկնում ենք, եթե նույնիսկ իրավունքների վերազանցում կա, ապա դա պետք է քննարկվի պատվի, արժանապատվության պաշտպանության համատեքստում, որի համար ներդրված են քաղաքացիաիրավական մեխանիզմներ, և անթույլատրելի է պետության ռեսուրսի՝ ՀՌՀ-ի օգտագործումը մասնավոր հարաբերությունների խնդիրներ լուծելու համար։ ՀՌՀ սույն որոշմամբ վարչական ռեսուրսը բացահայտորեն չարաշահվել է Նիկոլ Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով, ինչը հակասում է պետության դիրքորոշմանն այդ հարցի վերաբերյալ։ Պետական մարմինը չպետք է ու չի կարող որևէ անձի, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել։ Պետական մարմնի, տվյալ դեպքում ՀՌՀ-ի խնդիրը հանրային շահի դեմ ոտնձգությունը կանխելն է, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը։ Երկու վարչական վարույթի դեպքում էլ առկա չեն ոչ հրահրող խոսքի և ոչ էլ ակնհայտ սխալ տեղեկությունների տարածման փաստեր։ Պնդում ենք, որ ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել։ Խոսելով տարբերակված և կողմնակալ մոտեցման մասին, նշենք, որ դրա վերաբերյալ կարող է հիմնավոր կասկած առաջանալ նաև այն պարզ պատճառով, որ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ով հանդիսանում է ապաքաղաքականացված կառույցի ղեկավար, ով ունի քաղաքական զսպվածություն դրսևորելու սահմանադրորեն և օրենսդրորեն ամրագրված պարտականություն, Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ համատեղ վարում է հաղորդում, որտեղ հաճախ քննարկվում են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր, որի շրջանակներում էլ կարելի է ենթադրություններ կատարել նաև հենց Տիգրան Հակոբյանի քաղաքական հայացքների մասին, որոնք շատ հաճախ մոլորեցնում են հասարակությանը՝ ծառայելով իշխանական քարոզչության տարածմանը։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ ողջամիտ կասկած է առաջանում առ այն, թե արդյո՞ք ապաքաղաքական անկախ կառույցի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի քաղաքական հայացքներն ամեն դեպքում չեն անդրադառնում նրա և հանձնաժողովի լիազորությունների իրականացման վրա»։


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47