2015-ին ընկերությունները օֆշորային ֆինանսական կենտրոններ են դուրս բերել 221 մլրդ դոլար: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովը (ՅՈՒՆԿՏԱԴ), հայտնում է«Ռոսբալտը»:
Զեկույցում նշվում է, որ միջոցների հոսքը, որոնք անցյալ տարի ուղղվել են օֆշորային գոտիներ, զգալիորեն աճել է 2014 թվականի համեմատ` հասնելով 2012—2013 թթ. մակարդակին: Ընդ որում, հիմնական հասցեատերը դարձել է Լյուքսեմբուրգը:
2015-ին Լյուքսեմբուրգը եւ Նիդերլանդներն ընդունել են Եվրամիության հարկային չարաշահումների դեմ կանոնները, որոնք նախատեսում են ընկերության գրանցման եւ ֆինանսական տեղեկատվության փոխանակման պահանջների խստացում: Դա հանգեցրել է 2015-ի չորրորդ եռամսյակում այդ երկիր մտցվող միջոցների կտրուկ կրճատման: Բացի այդ, կրճատվել է կապիտալների ծավալը, որոնք տեղակայված են կարիբյան օֆշորային ֆինանսական կենտրոններում
Փորձագետների գնահատականների համաձայն, վերջին տարիներին աճել է այն միջոցների հոսքը, որոնք դուրս են բերվում զարգացող երկրներից եւ անցումային տնտեսությամբ երկրներից: Այսպես, միջոցների 65 տոկոսը, որոնք 2010—2014 թթ.-ին տեղաբաշխվել էին Կարիբյան ավազանի, Բրիտանական Վիրգինյան կղզիների եւ Կայմանյան կղզիների օֆշորներում, դուրս են բերվել Հոնկոնգից, Ռուսաստանից, Չինաստանից եւ Բրազիլիայից: Այդ ժամանակաշրջանում Հոնկոնգից օֆշոր է ուղարկվել 148 մլրդ դոլար, Չինաստանից` 45 մլրդ դոլար, ԱՄՆ-ից` 93 մլրդ դոլար, Ռուսաստանից` 77 մլրդ դոլար:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55