Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը:
Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շուրջ 450 տարեց շահառուներ: Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 130 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում:
Հարկ է նշել, որ արդեն 23 տարի գործող ծրագիրը չորրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Այս տարի, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ծրագրի ծախսերի շուրջ 50 տոկոսը:
Բարեգործական ծրագրով նախատեսված օրական մեկ անգամ տաք սնունդից բացի շահառուներն օգտվում են նաև «Հուսո տուն» կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակության տարեցտարի ընդլայնվող ծառայությունների ոլորտը ներառում է տարբեր տարիքային և ռիսկային խմբերի շահառուներ: Հարկ է նշել, որ «Գթության խոհանոց» ծրագրով մայրաքաղաքում իրականացվում են նաև «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» ենթածրագրերը: «Տնային խնամք» ենթածրագրում ընդգրկված են Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույնաբար հոգալու իրենց առօրյա հոգսերը: Ծրագրի շրջանակում կամավորներն անհրաժեշտ սոցիալական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին` տաք կերակուր հասցնում նրանց: «Մանկական սնունդ» ենթածրագրի շրջանակում էլ հատուկ կարիքներով երեխաների հոգսերով զբաղվող մի շարք համայնքային և ոչ պետական կառույցներ ֆինանսական օժանդակություն են ստանում՝ երեխաների սնունդը հոգալու համար:
Այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև զրուցել է շահառուների հետ, լսել ծրագրի ընթացքի վերաբերյալ նրանց կարծիքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33