Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ի առավոտյան մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին:
Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Անահիտ Մանասյանը տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, զրուցել տարեց բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: Շրջայցին հաջորդել է տոնական համերգը՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոնի էթնո երաժշտախմբի սաների մասնակցությամբ: «Ճախրուկների» հետ կատարումներով են հանդես եկել նաև տուն-ինտերնատի շահառուները: «Սեր և ջերմություն միմյանց փոխանցելով է հնարավոր աշխարհն ավելի լավը դարձնել: Այսօրվա միջոցառումը կայացավ հենց այդ սիրո և ջերմության մթնոլորտում: Այն զգացողությունը, որով յուրաքանչյուրս այստեղից հեռանալու է, աննկարագրելի է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան` ցանկանում եմ հատուկ ընդգծել՝ Ձեր իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են աշխատակազմի և իմ անմիջական ուշադրության ներքո»,-ասել է Պաշտպանը՝ դիմելով ներկաներին: Տոնական օրվա ավարտին Անահիտ Մանասյանը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բնակիչներին նվիրել է շախմատ և սեղանի այլ խաղեր՝ հույս հայտնելով, որ դրանց շնորհիվ նրանց առօրյան էլ ավելի հետաքրքիր կդառնա:
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55