Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլային:
ՀՀ կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:
Տիկին Վրայիլան նշել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն ունեն ամուր բարիդրացիական կապեր, և Հունաստանը պատրաստակամ է՝ շարունակելու համատեղ ծրագրերն ու զարգացնելու համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Հունաստանի դեսպանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ մեր երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընթացքին և զարգացմանը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44