«Ներկայումս անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը և գույքը կառավարվում է ՀՀ ՆԳ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից»,- կառավարության նիստում հայտնեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նախարարը զեկուցեց Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին որոշումը։ Նրա խոսքով, քաղաքացիները 2023 թվականի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի, ոչ կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր՝ առանց էլէկտրոնային կրիչների։ «Քանի որ ենթակառուցվածքները արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջներ, այդ պատճառով ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման կապակցությամբ առկա է ծառայությունների մատուցման որակի հետ կապված էական խնդիրներ՝ եղած պահանջարկի պատշաճ բավարարում, հերթերի կառավարում»,- հայտնեց Ղազարյանը։
Հայտնելով, որ գործող համակարգով անձնագիր ստանալու համար կենդանի հերթերը մեծ են լինում, իսկ էլէկտրոնային հերթագրման դեպքում՝ մեկ ամիս է տևում՝ Վահե Ղազարյանը հայտնեց, որ հարցի լուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների ավելացումն է, այլ պարզ թվային լուծումները։ «Ծրագրի իրականացման արդյունում պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձը և գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում, թե՛ գործառնական, թե՛ շուկայական առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով վերջնական լուծելու ծառացած խնդիրները»,-հայտարարեց ՆԳ նախարարը։ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ որոշմամբ նախատեսվում է գնման միջազգային մրցույթ հայտարարել և հավելեց. «Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու ստեղծումն է»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47