Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գթության խոհանոց» ծրագրի 23-րդ շրջանի բացման միջոցառումներին մասնակցելու նպատակով Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեյի հետ միասին Երևան այցելած երկրամասի Օստալբի նահանգապետի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանն ու բոլոր նվիրատուներին՝ մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրի համար, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին:
«Շուրջ 22 տարի կազմակերպությունը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում, ինչի համար մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեզ: Համոզված եղեք, որ սոցիալական ծրագրերի իրականացումն ու տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչումը Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում են: Այդ համատեքստում մեր կողմից առանձնակի կարևորվում է նաև Երևանում «Գթության խոհանոց» ծրագրի իրականացումը, որն իսկապես արդյունավետ ու հաջողված նախաձեռնություն է, և մենք մշտապես պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն ցուցաբերելու», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն նշել է, որ քաղաքապետարանի աջակցությունն իրենց բարեգործական նախաձեռնություններին հնարավորություն է տվել շարունակելու և ընդլայնելու իրականացվող ծրագրերը:
«Պարոն քաղաքապետ, բարեգործական ծրագրերի կյանքի կոչման հարցում իսկապես կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ, ովքեր աջակցում են նման ծրագրերի շարունակականության ապահովմանն ու լիարժեք կյանքի կոչմանը: Եվ այսօր մեկ անգամ ևս մենք կարող ենք փաստել, որ ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունենք վստահելի գործընկեր: Ձեր աջակցությունը բարեգործական մեր նախաձեռնություններին հնարավորություն է տվել շարունակելու և ընդլայնելու իրականացվող ծրագրերը»,- նշել է Կառլ-Հայնց Շայդեն:
Բադեն Վյուրտեմբերգի երկրամասի Օստալբի նահանգապետ Կլաուս Պավելը և Շվեբիշ Գմյունդի քաղաքապետ Ռիխարդ Յոզեֆ Առնոլդն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել են, որ մարդասիրական նման ծրագրերին աջակցություն ցուցաբերելն առանձնակի է կարևորված իրենց կողմից, ինչի մասին է վկայում նաև պատվիրակության կազմում քաղաքային խորհրդի բազմաթիվ ներկայացուցիչների ընդգրկումը: Նրանք նաև վստահեցրել են, որ այսուհետ ևս շարունակելու են գործուն աջակցությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44