Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը բնութագրվում է ուժեղ հուզական ֆոնով, բայց կարևոր է թացը չորից տարբերել և չտրվել այդ էմոցիաներին. Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով լիցենզիայից զրկելու և 500 հազար դրամով տուգանելու ՀՌԱՀ-ի որոշմանը։
Դեսպանը նշել է, որ չի կարելի առանձին անհատների հայտարարություններին ու անձնական գնահատականներին ուշադրություն դարձնել։
«Պետք չէ դրանց չափազանց մեծ նշանակություն տալ՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջև հարաբերությունները: Անհրաժեշտ է հստակ առանձնացնել մարդկանց անձնական կարծիքները, որոնք ինչ-որ առումով հուզական են, երբեմն ոչ ճիշտ, անհավասարակշիռ գնահատականներ են պարունակում»,-ասել է նա: Դիտարկմանը, որ խոսքը մեկ մարդու ոչ հավասարակշռված, հայհոյախառն արտահայտությունների մասին չէ, ռուսական հանրային ալիքներով ուղղակի վիրավորանք է հնչում, Հայաստանն ու հայերին անվանում են դավաճան, թշնամի և այլն՝ դեսպանն արձագանքել է. «Երբ խոսքը պետական քաղաքականության մասին է, ապա պետք է կողմնորոշվել ոչ թե փորձագետների, լրագրողների կարծիքներով, այլ այն տեսակետներով, որոնք ներկայացվում են երկրի ղեկավարության կողմից: Դուք ոչ մի օրինակ չեք գտնի, որ Ռուսաստանի նախագահը, նրա մամուլի քարտուղարը թեկուզ ինչ-որ ոչ կոռեկտ, ոչ կառուցողական որակումներ թույլ տված լինեն Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է առաջնորդվենք դրանով»: Հարցին, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կա՞ն՝ Կոպիրկինը պատասխանել է․ «Մենք այստեղ բարի, դրական հարաբերություններ ունենք բազմաթիվ մարդկանց հետ, երբեք չեմ կարծել և չեմ կարծելու, որ հայ ժողովուրդը հակառուսական տրամադրություններ ունի։ ՌԴ-ն չի մեղադրել հայերին հակառուսական տրամադրությունների մեջ։ Գիտենք՝ ինչ արշավ են անում Ռուսաստանի նկատմամբ»։ Ըստ նրա՝ պետք չէ անտեսել նաև երկու երկրների հարաբերություններում դրսից լրացուցիչ բարդություններ մտցնելու փորձերը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47