Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։ Այս մասին Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ըստ նրա, ընտրությունների առումով այս տարին նշանակալից է լինելու շատ պետությունների համար։ Բացի Ռուսաստանից, նախընտրական քարոզարշավներ կանցկացվեն ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում, տեղի կունենան նաև Եվրախորհրդարանի ընտրությունները։ «Ռուսաստանը Ղազախստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից մեկն է։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 21,4 մլրդ դոլար։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ մեր միջև աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանն է»,- նշել է նա։ Ըստ Տոկաևի, պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնությունը բացառիկ կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջնորդ է, որն իր խոսքերով և գործողություններով էապես ձևավորում է համաշխարհային օրակարգը։ Ամբողջ աշխարհում հաշվի են առնվում Ռուսաստանի կարծիքը, առանց այդ պետության մասնակցության ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել, և դա փաստ է։ Ուստի, Ռուսաստանի նման երկրում նախագահական ընտրությունները կունենան միջազգային մեծ նշանակություն և կգրավեն աշխարհի շատ երկրների ուշադրությունը»,- նշել է Ղազախստանի նախագահը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47