Համացանցի 12 միլիոն օգտատերերի կենսակերպի դիտարկումները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ակտիվորեն օգտվում են սոցցանցերից, միջին հաշվով ավելի երկար են ապրում, ինչը, հավանաբար, պայմանավորված Է սոցիալական ավելի մեծ ակտիվությամբ եւ «արտաքին աշխարհի» հետ կապերի պահպանմամբ: Այս մասին Facebook ընկերությունում աշխատող գիտնականները հայտարարել են PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:
«Առցանց-շփումը, ինչպես երևում Է, օգտակար Է առողջության համար, հատկապես եթե այն չի իրականացվում ի վնաս օֆլայն-շփման և սերտորեն փոխգործակցում Է նրա հետ: Պարզվել Է, որ միայն ամենածայրահեղ դեպքերն են կապված կյանքի տեւողության կրճատման հետ, երբ մարդիկ, չշփվելով «արտաքին աշխարհի» հետ, ամբողջ կյանքն անցկացնում են ցանցում»,- ասել Է ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակից Ուիլյամ Հոբսը:
Հոբսը և մի քանի այլ գիտնականներ, այդ թվում նաև Facebook ընկերության մասնագետները նման եզարահնգման են եկել՝ հետևելով Կալիֆոռնիայի նահանգի՝ սոցիալական ցանցում գրանցված և բժշկական ապահովագրություն ունեցող մի քանի միլիոն բնակիչների կյանքին:
Կես տարվա ընթացքում սոցցանցից օգտվելու տվյալները ցույց են տվել, որ դրա ռեսուրսների չափավոր օգտագործումը վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցրել Է 12 տոկոսով:
Մյուս կողմից մահացության հաճախականության տարբերությունը ցանցի ակտիվ օգտատերերի շրջանում, որոնք բազմաթիվ ընկերներ ունեն, ակտիվ շփվում են, և այն մարդկանց շրջանում, ովքեր գրեթե չեն օգտվում Facebook-ից, խոսում Է այն մասին, որ կյանքի ավելի երկար տևողության եւ առցանց շփման միջև ինչ-որ կապ, այնուամենայնիվ, գոյություն ունի։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55