ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա: Որոշ ժամանակ անց, ընկերությունը՝ արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է ՊԵԿ։ «Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ընկերությունը ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս է բերել և ապրանքը չի տեղափոխել ընկերության արտադրամաս, փոխարենը տեղափոխել է այլ մասնավոր տարածք՝ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքն անօրինական ճանապարհով իրացնելու նպատակով: Բեռնատարի ամբողջ շարժը գտնվել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության ու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հսկողության ներքո։ Արդյունքում կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ: Գործին առնչվող աստաթղթերը ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44