«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում իսկական խառնաշփոթ է: Փաշինյանի որոշումներն իրար են խառնել նախարարներին ու մարզպետներին: 2024թ.-ը կառավարությունում պաշտոնանկությունների իսկական շքերթով է սկսվել. Փաշինյանը մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատեց ԲՏԱ նախարարին, Լոռու և Արարատի մարզպետներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Նիկոլ Փաշինյանի այս սպոնտան որոշումներն անակնկալի են բերել ՔՊ-ականներին, քանի որ, որքան էլ նա դժգոհություններ պարբերաբար հայտնել է տարբեր մարզպետների ու նախարարների աշխատանքի մասով, ՔՊ-ում չեն կարծել, թե Փաշինյանը կտրուկ քայլերի կգնա ու չի խնայի անգամ իր մտերիմներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՏԻՄ-երում ու կառավարական կաբինետում սկսած այս զտումները շարունակական են լինելու. առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն, այդ իսկ պատճառով հիմա բոլորը շունչները պահած սպասում են՝ ով է լինելու նրա հաջորդ թիրախը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի այս որոշումներն այնքան հապճեպ են կայացվել, որ իշխանականներն անգամ աշխատանքից ազատված պաշտոնյաներին փոխարինող թեկնածուների անուններ չեն հասցրել քննարկել ու հիմա փնտրտուքների մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ անցյալ տարի էր գրել, որ Փաշինյանը մտադիր է ազատվել այն նախարարներից ու պաշտոնյաներից, որոնք անգործություն են ցուցաբերել: Թե ինչ կա Փաշինյանի մտքին, որ տարիներ շարունակ աչք փակելով իր թիմակիցների բազմիցս թույլ տված ապօրինությունների վրա՝ հիմա հանկարծ որոշել է խստություն դրսևորել ու որոշ դեպքերում կարգուկանոն հաստատել, դժվար չէ կռահել. քարոզարշավի մեկնարկի է նման»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45