«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դատական համակարգի դեմ իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում. քաղաքացին կաշառքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում: «Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ մի քաղաքացի՝ Արմեն Խալոյան անուն ազգանունով, Սուրբ Զատկի օրը՝ հունվարի 5-ին, դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լյովա Գրիգորյանը, որը 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանը, որը արդեն թոշակի է անցել, իրենից գումար են պահանջել՝ «արդար վճիռ կայացնելու համար»: Ա.Խալոյանը իրավապահներին դժգոհել է, որ 2004-2006թթ. ընթացքում իր օգտին վճիռ կայացնելու համար նշված դատավորներն իրենից պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար: Ոստիկաններն, իհարկե, կատարելով իրենց պարտականությունը, կազմված փաստաթղթերն օպերատիվ կերպով ուղարկել են ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե: Բայց այս դեպքը բազում հարցականներ է պարունակում: Ինչո՞ւ է քաղաքացի Խալոյանը դեպքի մասին լռել 20 տարի: 2. Եթե ընդունենք, որ նախկին իշխանությունների օրոք վախեցել է, խուսափել է հաղորդում ներկայացնել, ապա ինչո՞ւ չի արել դա հեղափոխությունից հետո՝ 5 տարի առաջ: Նիկոլ Փաշինյանը 5 տարուց ավել կառավարում է: 3. Ո՞վ է քաղաքացուն ուղղորդել դատավորների դեմ հաղորդում տալ, ի՞նչ հույսով: 4. Արդյո՞ք քաղաքացին չգիտի, որ 18-20 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ հանցանքի գործը չի կարող դատական վախճան ունենալ, քանի որ գոյություն ունի հանցանքի վաղեմության ժամկետ: 5. Քաղաքացին ինչ տվյալներ է հայտնել. արդո՞ք ինքը 18-20 տարի առաջ 2004-2006թթ տվել է պահանջված կաշառքը: 6. Եթե տվել է կաշառքը և լռել, ուրեմն հավասար հանցակից է, քանի որ կաշառք տալն ու վերցնելը հավասարապես պատասխանատվութան ենթարկելի գործողություններ են: «Ժողովուրդ» օրաթերթը հետամուտ կլինի այս թեմային՝ պարզելու մանրամասները, թե ինչ ծպտյալ քաղաքական հետք կա այստեղ կամ կա՞ արդյոք, թե՝ ոչ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15