ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի նպատակն է եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության գործընթացին տեղում ծանոթանալը։
«Պաշտպանը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնակատար Արեն Սարգսյանի և տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ:
Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու փորձաքննության ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացում հատուկ անդրադարձ է կատարվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված Է. Հարությունյանի մահվան դեպքին: Պաշտպանին տեղում ներկայացվել են պարզաբանումներ: Անահիտ Մանասյանը նշել է, որ դեպքի առնչությամբ հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
Նշվում է, որ ձմեռային զորակոչի հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են, այցերը կրելու են շարունակական բնույթ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47